Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«ԱՄՆ պետհաստատությունների դեմ կիբերհարձակումներն անպատասխան չեն մնա». Բայդեն

«ԱՄՆ պետհաստատությունների դեմ կիբերհարձակումներն անպատասխան չեն մնա». Բայդեն
719
Չորեքշաբթի, 23 դեկտեմբերի, 2020 թ., 15:05

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը խոստացել է անպատասխան չթողնել ամերիկյան պետական հաստատությունների դեմ կիբերհարձակումների շարքը: Այս մասին հայտնում է Интерфакс-ը։

«Թույլ տվեք գնահատել, թե որքան է եղել վնասի չափը։ Ես խոստանում եմ՝ դրա պատասխանը կլինի»,- ասված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Բայդենը դժգոհություն է հայտնել, որ Դոնալդ Թրամփը մինչ այժմ չի պարզել, թե ով կամ ովքեր են կանգնած կիբերհարձակումների հետևում:
Ավելի վաղ ամերիկյան հատուկ ծառայությունները տեղեկացրել էին, որ ԱՄՆ դաշնային կառավարության համակարգչային ցանցերը երկար ժամանակ ենթարկվել են հարձակման: