«Ադրբեջանը պառլամենտ է ներկայացրել 2021-ի ռազմական բյուջեն, որը 550 միլիոն դոլարով ավելին է, քան 2020-ի բյուջեն». Էդմոն Մարուքյան
![]() 1029 Չորեքշաբթի, 23 դեկտեմբերի, 2020 թ., 13:00 «Այս պահին ամենամեծ մարտահրավերը Սյունիքի անվտանգությունը լուծելու խնդիրն է»,- այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Մեր պարտության արդյունքում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, երբ Սյունիքի համայնքները, քաղաքներն ու գյուղերը հայտնվել են ադրբեջանական տեսադաշտում»,- նշեց Մարուքյանը: «Այդ խնդրի լույսի ներքո ուզում եմ ասել, որ Ադրբեջանը պառլամենտ է ներկայացրել 2021 թվականի ռազմական բյուջեն, որում նախատեսում է 2,7 միլիարդ դոլար ռազմական բյուջե: Այն մոտ 550 միլիոն դոլարով ավելին է, քան 2020 թվականի ռազմական բյուջեն էր»,- ասաց ԼՀԿ ղեկավարը: «Ալիևը պատերազմից հետո բազմիցս նշել է, որ Արցախի հիմնախնդրի կարգավորման հարց այլևս չկա, և այդ հայտարարությունն անելուց հետո Ադրբեջանը շարունակում է պահպանել ռազմական ծախսերը, դեռ մի բան էլ ավելացնել…»,- նկատեց Մարուքյանը: Ըստ ԼՀԿ ղեկավարի՝ սա նշանակում է, որ թշնամին նոր արկածախնդրությունների է պատրաստվում, և դրանցից պաշտպանվելու համար պետք է ունենալ նոր ռազմավարություն: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
