Մահացել է Ռուբեն Գրիգորյանը

Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունը հայտնում է, որ վախճանվել է կինոռեժիսոր, Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության անդամ Ռուբեն Գրիգորյանը:
«Հանկարծամահ է եղել իր սիրելի աշխատավայրում՝ Թատրոնի և կինոյի պետական ինտիտուտում, որը Ռուբենի հնարավորությունն էր իր սիրելի երիտասարդությանը տալու այն, ինչ ինքն ուներ՝ գիտելիքներ, կենսափորձ, կյանքի դասեր, կինոյի դասեր, վարպետության դասեր...
Ռուբենն այն բացառիկ անհատներից էր, որ իրեն հատուկ լռությամբ դեպի մեծ կինո էր տանում այն երիտասարդներին, որոնք ընտրել էին կյանքի այդ ուղին ու կարիք ունեին հոգատար ձեռքի, ընկերոջ, ուսուցչի, գաղափարակցի, ոգևորողի...
Նրան սիրում էին իր ուսանողները և նրա ուսանողներն այն եզակիներից էին, որ սիրում էին կինոն: Այն եզակիներից էին, որ իրենց առաջին քայլերն այդ աշխարհում արեցին, որպես հասուն անհատներ՝ հայկական կինոյին բերելով իրենց, բացառապես իրենց ձեռագիրն ու շունչը:
Ռուբեն Գրիգորյանն այն արվեստագետն էր, որ ամբողջովին նվիրված էր իր աշխարհին ու գնաց՝ թողնելով իր աշխարհը որպես նվիրումի մի յուրահատուկ առհավատչյա»,- հայտնում է Կինեմատոգրաֆիստների միությունը:

Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
130Երեկ, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
39819.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
30118.09.2026, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
56718.09.2026, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
40317.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
44716.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
164515.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
69613.09.2026, 16:48