«Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը «մեղադրանքը շուռ տալու» քարոզչական փորձ է». ՀՀ ԱԳՆ
![]() 774 Չորեքշաբթի, 23 դեկտեմբերի, 2020 թ., 20:05 ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարության հայտարարության վերաբերյալ հարցին. Պատասախան: Չէի ցանկանա մեկնաբանել Ադրբեջանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև հարաբերությունները, սակայն հարցի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության բովանդակությունը, որը ոչ այլ ինչ է, քան «մեղադրանքը շուռ տալու» քարոզչական փորձ, որոշ մտահոգության տեղիք է տալիս՝ առաջ բերելով խնդրի նախապատմությանն անդրադառնալու և ճշմարտությունը վերահաստատելու անհրաժեշտություն: Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում մշակութային ժառանգության խնդիրների վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավման բոլոր նախկին փորձերը խաթարվել են հենց Ադրբեջանի կողմից: Հիշենք, որ Հին Ջուղայի խաչքարերի բարբարոսական ոչնչացման խնդրի հետ կապված, հայկական կողմի պահանջով, ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստակամություն էր հայտնել այցելել տարածաշրջան, ինչը մերժվել էր Ադրբեջանի կողմից: Հայաստանը և Արցախը մշտապես կարևորել են մշակութային ժառանգության պահպանումը և հարգանքով ու հոգածությամբ են մոտեցել այլ ժողովուրդների ու կրոնների մշակութային արժեքներին: Վերջին օրինակներից կարող ենք առանձնացնել 2019թ. Արցախի Շուշի քաղաքում Գոհար Տիկնոջ Վերին Մզկիթի վերականգնումը: Ցավոք, նման փոխադարձություն նկատելի չէ Ադրբեջանի կողմից, որը տասնամյակներ շարունակ պայքարել է Արցախում և նաև Ադրբեջանում հայկական մշակութային ներկայության դեմ՝ այդ թվում հուշարձանների զանգվածային ոչնչացման միջոցով: Մշակութային ժառանգության պահպանման խնդիրը ղարաբաղյան հակամարտության ներկա համատեքստում ձեռք է բերել կարևորագույն դերակատարում, և այս հանգամանքն իր արտացոլումն է գտել ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, այնպես էլ համանախագահ երկրների և ընդհանրապես, միջազգային հանրության վերջին շրջանի հայտարարություններում: Հայաստանը ողջունել է և պատրաստակամ է սատարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության հնարավորինս արագ իրականացումն Արցախ և հարակից շրջաններ, ինչը կնպաստի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ջանքերին և հնարավոր բացասական զարգացումների կանխմանը: |

Իտալիայի թանգարանից գողացել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի նկարները
103530.03.2026, 13:49
Բացվել է Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի անվանատախտակը (տեսանյութ)
44330.03.2026, 11:30
«Խազեր 2026». հայտնի են մրցանակակիրները
47229.03.2026, 22:18
Ներկայացվում է «Մեծամոր։ Ոսկի․ արվեստ և առեղծված» ժամանակավոր ցուցադրությունը
63226.03.2026, 22:00
«Կանազ» մշակույթի տունը՝ հրդեհից հետո (լուսանկար)
60326.03.2026, 20:48
«Միջազգային կառույցների ընտրովի մոտեցումները նպաստում են Ադրբեջանի հանցավոր քաղաքականության շարունակականությանը». հայտարարություն
72225.03.2026, 03:06
«Թող նախանձողները պայթեն». Թուրքիայում հայտնաբերվել է 1500-ամյա խճանկար (տեսանյութ)
220224.03.2026, 20:58
Իրանում հարվածների հետևանքով ավելի քան 120 պատմական հուշարձան է վնասվել
152123.03.2026, 14:45
