Կիրակի, 06 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

Զելենսկին Ալիևին Ուկրաինա է հրավիրել

Զելենսկին Ալիևին Ուկրաինա է հրավիրել
933
Չորեքշաբթի, 23 դեկտեմբերի, 2020 թ., 21:05

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ և հրավիրել նրան Ուկրաինա, այս մասին ասված է Ուկրաինայի նախագահի պաշտոնական շնորհավորական ուղերձում։
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան հետագայում ևս վճռականորեն կաջակցի Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:
«Ուրախ կլինեմ ձեզ Կիևում տեսնել պաշտոնական այցով առաջին իսկ հնարավորության դեպքում՝ շարունակելու մեր անձնական երկխոսությունը Ուկրաինայի և Ադրբեջանի միջև արդիական հարցերի լայն շրջանակի շուրջ»,- նշել է Ուկրաինայի նախագահը: