Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Որոտանն ու Շուռնուխը նույնպես հանձնելու է». Հայկ Մարտիրոսյան

«Որոտանն ու Շուռնուխը նույնպես հանձնելու է». Հայկ Մարտիրոսյան
805
Հինգշաբթի, 24 դեկտեմբերի, 2020 թ., 13:10

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամեն անգամ, երբ գերագույն գլխավոր դավաճանն ասում է. «ցավոտ բաներ են սպասվում»՝ անհերքելի է, որ հողեր է հանձնելու:
Իսկ երբ ասում է, որ այդ ցավոտի արդյունքում «մեր անվտանգությունը բարձրանալու է»՝ միանգամից կարելի է կռահել, որ Հայաստանի տարածքն ավելի է փոքրացնելու: Չէ՞ որ իր տրամաբանությամբ մեր անվտանգությունը մեծանում է, երբ երկիրը փոքրանում է:
Շուտով ցավը Երևանում ենք զգալու: Դրա մասին էլ իր արտասահմանյան թաքստոցից կհայտնի»: