ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը մտադիր չէ ՌԴ-ի հետ երկարաձգել ՌՀՍՊ պայմանագիրը ներկայիս տեսքով
![]() 946 Հինգշաբթի, 24 դեկտեմբերի, 2020 թ., 21:05 ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չի պատրաստվում ներկայիս տեսքով երկարաձգել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիրը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի սպառազինությունների վերահսկման հարցերով հատուկ ներկայացուցիչ Մարշալ Բիլինգսլին, փոխանցում է ТАСС-ը: «Մենք շահագրգռված չենք պարզապես երկարաձգել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիրը։ Այդ պայմանագիրը, ինչպես ասել եմ, դժվարությամբ ընդունվեց Սենատում (2010-ին վավերացման ժամանկ)»,- նման կարծիք է արտահայտել Բիլինգսլին: «Պատճառն այն է, որ դա վատ գործարք է ԱՄՆ-ի համար: Համաձայնագիրը ծածկում է ամերիկյան (միջուկային) զինանոցի 90%-ը և միևնույն ժամանակ ռուսական զինանոցի 40%-ը»։ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը կոչ է արել ամերիկյան իշխանություններին օգտագործել մնացած ժամանակահատվածը և երկարաձգել պայմանագիրն՝ ի շահ 2 երկրների և ամբողջ աշխարհի: 10-ամյա համաձայնագրի գործողության ժամկետը լրանում է 2021-ի փետրվարի 5-ին: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
