ՌԴ գլխավոր շտաբը հայտարարել է Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի սադրանքների ավելացման մասին

Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի զորավարժություններն ակնհայտ հակառուսական ուղղվածություն ունեն, աճում է սադրանքների թիվը, արձանագրել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը:
«Դաշինքի զորքերի պատրաստման միջոցառումներն անցկացվում են ակնհայտորեն արտահայտված հակառուսական ուղղվածությամբ, որոնցում գնալով ավելի են ներգրավվում արտադաշինքային երկրները։ Ռուսական սահմանների մոտ սադրիչ գործողությունների ուժեղացում է նկատվում»,- ասել է Գերասիմովը։
Նրա խոսքով, զգալի աճ է նկատվում նաև ՆԱՏՕ-ի երկրների ռազմական բյուջեներում, նրանց ռազմական ներուժը, այդ թվում՝ ՀՀՊ ոլորտում, շարունակում է աճել:
«Դա էական ազդեցություն է ունենում ուժերի հավասարակշռության վրա՝ կողմերից մեկին առավելություն տալով ռազմավարական սպառազինությունների կիրառման հարցում։ Ավելանում է մեծ հեռահարությամբ, բարձր ճշգրտությամբ և մարտական տեխնիկայի հզորությամբ խոցման ոչ միջուկային զենքի դերը»,- նշել Է գեներալը։
Այդ միջոցների կիրառումը թույլ է տալիս լուծել այն առաջադրանքները, որոնք նախկինում կարող էին կատարվել միայն միջուկային զենքի կիրառմամբ, հիշեցրել Է Գերասիմովը:

«Ավտորիտարիզմի և դրան հաջորդող բռնապետության փուլերը». Անուշ Սեդրակյան
3100:42
«Անարդար կլինի Իրանին բալիստիկ հրթիռներից զրկելը». Թրամփ
95Երեկ, 23:57
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կստորագրվի 48 ժամվա ընթացքում
75Երեկ, 23:40
Դավիթ Ղազինյանի փաստաբանը հերքել է նրա կալանավորման մասին լուրը
51Երեկ, 23:18
«Նա նույնքան կոշտ է, որքան մարդասպանը». Թրամփը՝ Մոդիի մասին
85Երեկ, 23:16
Հրապարակվել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստը
130Երեկ, 22:56
«Բաքվում ներկայացվել է հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ զեկույց». Տաթևիկ Հայրապետյանի հոդվածը
62Երեկ, 22:54
ԿԸՀ-ն բավարարեց Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները
53Երեկ, 22:48