«ԼՂ-ի կարգավիճակը լրացուցիչ բանակցություններ է պահանջում»․ Մատվիենկո

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու համար լրացուցիչ բանակցություններ են անհրաժեշտ, Ռուսաստանն այդ հարցում ակնկալում է Ֆրանսիայի և Միացյալ նախագահների ջանքերը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, փոխանցում է ТАСС-ը։
«Մենք, անշուշտ, ակնկալում ենք, որ ԵԱՀԿ-ն, Ֆրանսիայի նախագահն, ԱՄՆ-ը և այլ պետություններ, որոնք ներգրավված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, ջանքեր կգործադրեն։ Շատ բարդ աշխատանք է սպասվում»,-ասել է Մատվիենկոն։
Նրա խոսքով, այդ հակամարտությունը «բռնկվել է, տևել ավելի քան 30 տարի, սակայն լուծում չի ստացել»:
«Մենք դադարեցրել ենք այն, թույլ չենք տվել հակամարտության հետագա սրացում, նոր մարդկային զոհեր։ Դա շատ բարդ համաձայնագիր էր, դրան հասնելը հեշտ չի եղել։ Այսօր հակամարտության գոտում հենց ռուս խաղաղապահներն են պահպանում այդ համաձայնագիրը, թույլ չեն տալիս խախտել դրա դրույթները, վերադառնալ զինված բախումների, նպաստում են խաղաղ կյանքի հաստատմանը, փախստականների վերադարձին», -հավելել է Դաշնային խորհրդի խոսնակը։

«Ավտորիտարիզմի և դրան հաջորդող բռնապետության փուլերը». Անուշ Սեդրակյան
3100:42
«Անարդար կլինի Իրանին բալիստիկ հրթիռներից զրկելը». Թրամփ
95Երեկ, 23:57
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կստորագրվի 48 ժամվա ընթացքում
75Երեկ, 23:40
Դավիթ Ղազինյանի փաստաբանը հերքել է նրա կալանավորման մասին լուրը
51Երեկ, 23:18
«Նա նույնքան կոշտ է, որքան մարդասպանը». Թրամփը՝ Մոդիի մասին
85Երեկ, 23:16
Հրապարակվել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստը
130Երեկ, 22:56
«Բաքվում ներկայացվել է հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ զեկույց». Տաթևիկ Հայրապետյանի հոդվածը
62Երեկ, 22:54
ԿԸՀ-ն բավարարեց Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները
53Երեկ, 22:48