Թաղավարդ. պատերազմով կիսված գյուղը. #Euronews

Լեռնային Ղարաբաղում պատերազմի արդյունքում Թաղավարդ գյուղը բաժանվեց 2 մասի. հայերը մնացին ապրելու մի մասում, որը կոչվում է Կալլեր Թաղավարդ, իսկ ադրբեջանական զորքերը գրավեցին մյուս մասը, ասվում է Euronews-ի պատրաստած ռեպորտաժում։ Նշվում է, որ հայ բնակչությունը՝ շուրջ 400 մարդ, լքել են իրենց տները և դարձել փախստական։ Սուսաննա Շահրամանյանը նրանցից մեկն է: «Մենք մեզ հետ ոչինչ չենք վերցրել։ Արթնացանք, լսեցինք, որ գյուղի վրա կրակում են, պարզապես հագնվեցինք և տնից դուրս եկանք: Երբ իմացանք, որ հրադադարի մասին համաձայնագիր է կնքվել, ներկայացանք Ստեփանակերտ։ Հիմա փորձում ենք ինչ-որ կերպ հարմարվել. հնարավոր է՝ մնանք այստեղ ապրելու»,- ասում է Սուսաննան։
Բայց նրանց համար, ովքեր մնացել են Կալլեր Թաղավարդում, կյանքն արմատապես փոխվել է. հայկական և ադրբեջանական անցակետերը գտնվում են միմյանցից ընդամենը մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա։
Սամվել Աթայանը առաջիններից է, ով կնոջ և երեխաների հետ հայրենի գյուղ է վերադարձել:
«Մինչև պատերազմը մենք մեզ 98%-ով ապահով էինք զգում, իսկ հիմա՝ 30%-ով։ Ես չեմ վախենում, ես այնքան շատ բան եմ տեսել։ Բայց իմ երեխաները վախենում են: Մենք անզեն ենք, գյուղը բաժանված է։ Չգիտեմ․.. Երևի նման պայմաններում ապրելն էլ հնարավոր չի լինի»,- ասում է Սամվելը։
Ռեպորտաժում նշվում է, որ հայկական և ադրբեջանական դիրքերի միջև ռուսական դրոշն է կանգնեցված։
«Պատերազմի ժամանակ գյուղի բնակիչներն էին պաշտպանում իրենց տները, իսկ այժմ նրանց փոխարինել է հայկական բանակը»:
Գյուղի գերեզմանատունը մնացել է սահմանի մյուս կողմում, և Թաղավարդի հայերն իրենց հարազատների ու մերձավորների գերեզմաններն այլևս չեն կարողանա այցելել, եզրափակում է թղթակիցը։

«Ավտորիտարիզմի և դրան հաջորդող բռնապետության փուլերը». Անուշ Սեդրակյան
3100:42
«Անարդար կլինի Իրանին բալիստիկ հրթիռներից զրկելը». Թրամփ
95Երեկ, 23:57
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կստորագրվի 48 ժամվա ընթացքում
75Երեկ, 23:40
Դավիթ Ղազինյանի փաստաբանը հերքել է նրա կալանավորման մասին լուրը
51Երեկ, 23:18
«Նա նույնքան կոշտ է, որքան մարդասպանը». Թրամփը՝ Մոդիի մասին
85Երեկ, 23:16
Հրապարակվել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստը
130Երեկ, 22:56
«Բաքվում ներկայացվել է հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ զեկույց». Տաթևիկ Հայրապետյանի հոդվածը
62Երեկ, 22:54
ԿԸՀ-ն բավարարեց Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները
53Երեկ, 22:48