Արցախյան վերջին պատերազմում զոհվել է ՀՀ ոստիկանության 65 ծառայող, 6-ը համարվում է անհայտ կորած
![]() 437 Ուրբաթ, 25 դեկտեմբերի, 2020 թ., 20:30 Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մարտերում զոհվել է ՀՀ ոստիկանության 65 ծառայող, 6-ը համարվում է անհայտ կորած։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։ Հաղորդագրության մեջ նշված է. «Սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական զորքերն ու վարձկան ահաբեկիչները լայնածավալ ռազմական գործողություններ սկսեցին Արցախի Հանրապետության դեմ։ Ազգը բանակ դարձած՝ ոտքի կանգնեց պաշտպանելու հող հայրենին։ Եվ ինչպես Արցախյան առաջին պատերազմում, Ապրիլյան մարտերում, այնպես էլ այս անգամ ոստիկանը զինվոր դարձավ։ Պատերազմի առաջին օրերից ոստիկանության զորքերի շուրջ 3000 ծառայող հերթափոխերով մեկնեց ռազմաճակատ։ Նրանք մասնակցեցին Քարվաճառի, Հաթերքի, Ջրականի, Բերձորի պաշտպանական մարտերին։ Ծանր մարտեր մղեցին հատկապես Շուշի-Լիսագոր ճանապարհի հարակից տարածքում, որոնց ընթացքում ոստիկանության զորքերն ունեցան մեծ կորուստներ։ Պատերազմի ողջ ընթացքում ոստիկանության զորքերից անմահացան 38 ծառայող և վիրավորվեց մոտ չորս տասնյակը։ Ճանաչե՛նք հայրենիքի պաշտպանության համար ընկած մեր բոլոր նահատակներին, հիշե՛նք նրանց անուն առ անուն և շարունակենք նրանց կիսատ թողած գործը։ գնդապետ Արտյոմ Զարմիկի Միրզոյան Ոստիկանության զորքերին միացան և հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելությանը լծվեցին նաև ոստիկանության կենտրոնական ապարատի, հատուկ նշանակության վարչության, պարեկապահակետային ծառայության գնդի, մարզային և տարածքային բոլոր ստորաբաժանումների ևս 3200 ծառայող։ Նրանցից անմահացան 27-ը։ Վիրավորվեց 124 ոստիկան։ Ճանաչենք նրանց և հիշենք անուն առ անուն։ ոստիկանության մայոր Թաթուլ Մերուժանի Օթարյան Փա՜ռք հայրենիքի պաշտպանության համար ընկած մեր բոլոր գործընկերներին։ Ցավոք, մինչ այս պահը անհայտ կորած է համարվում ոստիկանության 6 ծառայող. գնդապետ Արմեն Մամիկոնի Վարդանյան |

«Հյուսիսային Աֆրիկայից եկող տաք օդային զանգվածները շարժվում են դեպի Եվրոպա»․ Լևոն Ազիզյան
6212:48
Աջափնյակում սպանության գործով 1 անձ կալանավորվել է, 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
5812:42
«Ում պատմես այս թալանի մասին, չի հավատա»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
5812:24
«Տեր Օշինին խորհուրդ եմ տալիս խելքը գլուխը հավաքել». Ռուբեն Ռուբինյան
7612:18
«Վերջում պաշտոնյաները կստորագրեն անորակ փոսալցման աշխատանքների ավարտական ակտերի տակ»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
7011:42
Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
12610:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
12210:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
10610:06
