Թուրքիան Ղրիմը անվանել է «անարդարացիորեն զավթված հին թուրքական հող»

Թուրքական իշխանամետ Türkiye պարբերականը Ղրիմը անվանել է «հին թուրքական հող, որը Ռուսաստանն անարդարացիորեն գրավել է»։ Այս ամսագրից հետո նույն հայտարարությունը հրապարակվել է ևս մի քանի լրատվամիջոցներում, հաղորդում Է infoteka24-ը։
Թուրք փորձագետների կարծիքով՝ Ռուսաստանը «բռնակցել է» թերակղզին, որն իրականում «հին թուրքական հող» է։ Ընդ որում, դա արվել է «ուժի կիրառմամբ»։
Նշվում է նաև, որ տարածաշրջանը Թուրքիայի և Ուկրաինայի միջև հարաբերությունների «կարևորագույն կետն է»: Ինչպես հայտնի է, Անկարան պաշտպանել է Կիևին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի՝ թերակղզու «օկուպացիայի» հարցով քվեարկության ժամանակ։
Մինչդեռ Ուկրաինան լրջորեն տրամադրված է Ղրիմում ագրեսիվ գործողությունների։ Երկրի նախագահ Զելենսկին Թուրքիայից անօդաչու թռչող սարքեր է գնում և կոչ անում ԱՄՆ-ին զորքեր մտցնել Դոնբաս և Ղրիմ, որպեսզի օգնի՝ լուծել իր հարցերը: Կիևը հայտարարում է Ղրիմում ակտիվ ռազմական գործողությունների պատրաստակամության մասին՝ թերակղզու տարածքները խլելու նպատակով։ Նաև մի քանի օր առաջ Ուկրաինան Ռուսաստանի դեմ բողոք է ներկայացրել ԵԱՀԿ-ին։ Կիևը դժգոհ է, որ վերջին 1 տարվա ընթացքում Մոսկվան Ղրիմը վերածել է անառիկ ամրոցի՝ թերակղզու ավիաբազայում տեղակայելով մեծ քանակությամբ մարտական և պաշտպանական տեխնիկա։ Խոսքը 100 ռազմական ինքնաթիռների և 50 հարվածային ուղղաթիռների մասին է, որոնք ամբողջովին ապահովում են թերակղզին ներխուժումից և հակառակորդին զրկում են ներխուժման նույնիսկ ամենափոքր հնարավորությունից:

«Ավտորիտարիզմի և դրան հաջորդող բռնապետության փուլերը». Անուշ Սեդրակյան
3100:42
«Անարդար կլինի Իրանին բալիստիկ հրթիռներից զրկելը». Թրամփ
95Երեկ, 23:57
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կստորագրվի 48 ժամվա ընթացքում
75Երեկ, 23:40
Դավիթ Ղազինյանի փաստաբանը հերքել է նրա կալանավորման մասին լուրը
51Երեկ, 23:18
«Նա նույնքան կոշտ է, որքան մարդասպանը». Թրամփը՝ Մոդիի մասին
85Երեկ, 23:16
Հրապարակվել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստը
130Երեկ, 22:56
«Բաքվում ներկայացվել է հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ զեկույց». Տաթևիկ Հայրապետյանի հոդվածը
62Երեկ, 22:54
ԿԸՀ-ն բավարարեց Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները
53Երեկ, 22:48