«Անթույլատրելի է հանրային պառակտվածությունն ու երկփեղկվածությունը խորացնող որևէ դրսևորում». Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին օրերին հանրային-քաղաքական օրակարգի մաս են դարձել Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, երկփեղկված հայ հանրության տրամադրությունները եկեղեցու և հոգևորականության նկատմամբ։ Հարցն ինքնին շատ զգայուն է, առավելևս, երբ քննարկվում է մեր ժողովրդի համար ճակատագրական այս ժամանակաշրջանում։
Մեր ժողովրդին և պետությանը պատուհասած արհավիրքին դիմակայելու համար մեզ առավել քան երբևէ անհրաժեշտ է միասնականություն ու համախմբվածություն, միասնականություն առաջին հերթին պետության, բայց նաև եկեղեցու, հանրային ու պետական կյանքի բոլոր կարևոր ինստիտուտների շուրջ։
Հատկապես այս օրերին անթույլատրելի է հանրային պառակտվածությունն ու երկփեղկվածությունը խորացնող որևէ դրսևորում, կրկնում եմ, անկախ այն հանգամանքից, դա ծնող պատճառները հիմնավոր են, թե ոչ։
ՍԵՐ, ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԿԱՐԵԿՑԱՆՔ, ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ․․․ այս և մարդկային ամենավեհ այլ արժեքներն այսօր պահանջված ու անհրաժեշտ են ամենայնից առաջ ու ամենայնից վեր։
Հանրային ու պետական կյանքը պառակտող բոլոր բանավեճերն ու քննարկումները, որոնք գոյության իրավունք ունեն, կարող են և պետք է ծավալվեն այս համազգային ու համապետական ճգնաժամի հաղթահարումից հետո, ավելի լավ ու ավելի նորոգ ժամանակներում։ Իսկ մինչև այդ մենք՝ որպես հասարակություն և անհատապես պետք է անենք մեզանից կախված առավելագույնն աշխարհիկ ու հոգևոր իշխանությունների շուրջ համախմբվելու, համազգային համերաշխություն ու միասնականություն ցուցաբերելու համար։
Սա չափազանց կարևոր է 2020թ․ տարեմուտի այս օրերին՝ մեր նորանկախ պետության 30-ամյակին ընդառաջ, որը հավուր պատշաճի նշելու համար պետք է լինենք միակամ ու միահամուռ՝ պետությամբ, Հայաստանյայց սուրբ եկեղեցով ու հասարակությամբ՝ ի պետս Հայաստանի Հանրապետության, ի պետս աշխարհասփյուռ հայ ժողովրդի և ի հիշատակ Հայաստանի և Արցախ աշխարհի գոյության համար իրենց կյանքը նվիրաբերած հազարավոր հայորդիների»։

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
314:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
435Երեկ, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
37313.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
37513.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
45812.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
40912.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
54210.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
72508.09.2026, 23:12