«Ռազմական հեղաշրջում իրականացնելու հրապարակային կոչեր են հնչում»․ Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս նկատեց, որ արդեն մի քանի շաբաթ է, ինչ ռազմական հեղաշրջում իրականացնելու մասին հրապարակային կոչեր են հնչում։
«Այդ հայտարարության հեղինակներն անխտիր հանցագործություն և ահաբեկչություն հովանավորող դատավորների շնորհիվ շարունակում են գտնվել ազատության մեջ»,- ասաց Բաբաջանյանը։
«Այն ինչ այսօր առավոտյան տեղի էր ունենում ԱԺ-ի հարևանությամբ, ամենաթողության հետևանք է․․․ Ես չգիտեմ աշխարհում մեկ այլ երկիր, որտեղ դատական իշխանությունն անթաքույց կպաշտպանի պետական ահաբեկչությունը»,- նշեց նա։
Պատգամավորի խոսքով՝ «Հայաստանում դատական իշխանությունն աջակցում է նոր Հոկտեմբերի 27-ի»։
«Սա մի օրում չի եղել, սա եղել է ձեր երկուսուկես տարվա իշխանության թողտվությամբ, ձեր իշխանության անգործության, ինֆանտիլության, ամբարտավան և ինքնասիրահարված, մեծամտության և պոռոտախոսության արդյունքում»,- ասաց Բաբաջանյանը՝ դիմելով իշխանությանը։
«Մեր պետության թշնամիները, ովքեր կարողացել են հայրենիքը փրկելու նարատիվ ձևակերպել, դառնալ հայրենիքի փրկիչներ, այդ, այսպես կոչված, փրկության համար ապահովել են բոլոր ճանապարհները՝ այդ թվում ահաբեկչական և ընդհուպ մինչև դատական իշխանության հովանավորությունը, այն, ինչ այս պահին տեղի է ունենում դատական իշխանության կողմից, այլևս ոչ մի վեթինգ չի փրկի․․․ Միայն լյուստրացիա»,- հայտարարեց Բաբաջանյանը։

«Ավտորիտարիզմի և դրան հաջորդող բռնապետության փուլերը». Անուշ Սեդրակյան
3100:42
«Անարդար կլինի Իրանին բալիստիկ հրթիռներից զրկելը». Թրամփ
95Երեկ, 23:57
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կստորագրվի 48 ժամվա ընթացքում
75Երեկ, 23:40
Դավիթ Ղազինյանի փաստաբանը հերքել է նրա կալանավորման մասին լուրը
51Երեկ, 23:18
«Նա նույնքան կոշտ է, որքան մարդասպանը». Թրամփը՝ Մոդիի մասին
85Երեկ, 23:16
Հրապարակվել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստը
130Երեկ, 22:56
«Բաքվում ներկայացվել է հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ զեկույց». Տաթևիկ Հայրապետյանի հոդվածը
62Երեկ, 22:54
ԿԸՀ-ն բավարարեց Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները
53Երեկ, 22:48