Արցախի մի քանի թանգարանից դուրս բերված ցուցանմուշներն ապահով վայրում են

Արցախի դեմ Ադրբեջանի սկսած պատերազմից հետո Արցախից դուրս են բերվել Բերձորի և Ստեփանակերտի երկրագիտական, Շուշիի գորգերի և Տիգրանակերտի հնագիտական թանգարանների ցուցանմուշները, որոնք այժմ ապահով վայրում են:
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը:
«Ես չեմ կարող ասել, թե որտեղ են ցուցանմուշները, բայց դրանք ապահով վայրում են: Մենք պատրաստ էինք Շուշիում գտնվող այլ թանգարանների ցուցանմուշները ևս ապահով տեղ տանել, սակայն սեփականատերերը, տնօրենները չցանկացան դա անել, քանի որ չէին պատկերացնում, որ Շուշիի վերահսկողությունը կանցնի Ադրբեջանին: Նրանք ապահով վայր են տարել ցուցանմուշները, դրանք պահել նկուղներում, բայց մենք չգիտենք, թե հիմա որտեղ են դրանք և ինչ վիճակում են»,-նշեց փոխնախարարը:
Նա ընդգծեց, որ ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանին առաջարկել է ցուցանմուշները փրկելու նպատակով դիմել ռուսական կողմին, բանակցություններ վարել, բայց այդ բանակցությունները դեռ չեն սկսվել: «Բանակցային գործընթաց չսկսելու հիմնական պատճառաբանությունն այն է, որ քանի դեռ գերիների և անհետ կորածների հարցը չի լուծվել, այլ հարցերով չեն կարող զբաղվել: Կարծում եմ՝ մեկը մյուսին չի խանգարում, և գործընթացները պետք է զուգահեռ իրականացվեին», -ասաց Խաչատուրյանն ու տեղեկացրեց, որ կարողացել են Արցախից դուրս բերել մոտավորապես 200 փոքր ծավալի շարժական կոթող՝ խաչքարեր, տապանաքարեր և այլ նմուշներ, որոնք ևս ապահով վայրում են:

Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
171Երեկ, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
173Երեկ, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
128120.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
116619.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
64218.09.2026, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
127118.09.2026, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
59017.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
62716.09.2026, 14:48