Լավրովն ու Չավուշօղլուն կքննարկեն Ղարաբաղում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործունեությունը

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 29-ին Սոչիում կայանալիք հանդիպման ընթացքում կքննարկեն Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործունեության հարցը:
ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ կողմերը ծրագրում են մանրամասնորեն մշակել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության իրականացման հետ կապված ընթացիկ հարցերը:
Նախարարները շեշտը կդնեն հնարավոր բախումների ռիսկերը նվազեցնելու և կողմերին հումանիտար օգնություն ցուցաբերելու վրա:
Ռուսական գերատեսչությունում նշել են, որ ռուս-թուրքական համատեղ կենտրոնը Մոսկվայում դիտարկում են որպես հետկոնֆլիկտային կարգավորման օժանդակ տարր՝ ի լրումն ռուս խաղաղապահների առաքելության և այլ միջոցառումների:
«Դրա խնդիրների մեջ, ինչպես հայտնի է, մտնում է իրավիճակի մոնիթորինգը, մասնավորապես, անօդաչու թռչող սարքերի միջոցով խախտումների մասին տվյալների հավաքումը, ամփոփումը և ստուգումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
ՌԴ ԱԳՆ-ում հավելել են, որ Ռուսաստանը լուրջ մտահոգություն է հայտնում հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում օտարերկրյա վարձկանների տեղափոխման կապակցությամբ։

«Ավտորիտարիզմի և դրան հաջորդող բռնապետության փուլերը». Անուշ Սեդրակյան
3100:42
«Անարդար կլինի Իրանին բալիստիկ հրթիռներից զրկելը». Թրամփ
95Երեկ, 23:57
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կստորագրվի 48 ժամվա ընթացքում
75Երեկ, 23:40
Դավիթ Ղազինյանի փաստաբանը հերքել է նրա կալանավորման մասին լուրը
51Երեկ, 23:18
«Նա նույնքան կոշտ է, որքան մարդասպանը». Թրամփը՝ Մոդիի մասին
85Երեկ, 23:16
Հրապարակվել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստը
130Երեկ, 22:56
«Բաքվում ներկայացվել է հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ զեկույց». Տաթևիկ Հայրապետյանի հոդվածը
62Երեկ, 22:54
ԿԸՀ-ն բավարարեց Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները
53Երեկ, 22:48