Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը կկայանա․ «Հրապարակ»
![]() 873 Երեքշաբթի, 29 դեկտեմբերի, 2020 թ., 09:10 «Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, Բարգավաճ Հայաստան կուսակցությունն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի առաջարկությանը և որոշել է մասնակցել քաղաքական խորհրդակցություններին։ Գագիկ Ծառուկյանն ու ԱԺ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները հանդիպելու են Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը։ Կողմերից յուրաքանչյուրն իր օրակարգով է մասնակցելու այդ հանդիպմանը։ Նիկոլ Փաշինյանը որոշել է իր կողմը գրավել երկրի երկրորդ քաղաքական ուժին, ուստի մտադիր է առաջարկել Համաձայնության կառավարություն ձևավորել՝ ԲՀԿ-ի մասնակցությամբ, որտեղ ընդդիմադիր երկրորդ ուժը կունենա մի քանի նախարարական պորտֆել և ընտրությունների ժամանակ ավելի շահեկան ստարտային վիճակ։ Ընդ որում՝ առաջարկելու է ստեղծել կոալիցիոն կառավարություն և դրանից հետո գնալ ընտրությունների՝ առաջիկա 6 ամսվա ընթացքում։ Իսկ Գագիկ Ծառուկյանն ասում է, որ մի օրակարգով է հանդիպում՝ հրաժարականի պահանջով»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
