Շուռնուխի 12 գուղերի բնակիչներին ժամանակ են տվել մինչև հունվարի 2-3-ը
![]() 718 Երեքշաբթի, 29 դեկտեմբերի, 2020 թ., 22:40 Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի բնակիչները մի քանի ժամ ավտոճանապարհը փակելուց հետո այն բացել են։ Հիշեցնենք, որ գյուղի բնակիչներին ադրբեջանցիները 1 օր ժամանակ էին տվել՝ գյուղի կեսը՝ 12 տուն ազատելու համար։ Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է, որ այդ մեկօրյա ժամկետը Մոսկվայի միջամտությամբ վերացել է։ «Տոների հետ կապված մինչև հունվարի 2-3-ը մարդիկ կմնան իրենց տներում։ Հետո ինչ կլինի՝ պարզ չի։ Եթե որոշվի, որ հողը պետք ա տան, մեկ–երկու ժամվա հարց չի լինելու։ ԱԱԾ–ն խոստացել ա, որ իրավիճակը կվերահսկվի, որ հայ սահմանապահ զորքը մինչև վերջին վայրկյանը կկանգնի գյուղացու կողքին, կլինի կազմակերպված էվակուացիա»,– ասել է Արշակյանը։ Մարզպետարանը խոստացել է տրանսպորտ տրամադրել գյուղացիներին, ինչպես նաև տների համար դրամական փոխհատուցումներ տալ։ «Էսօր եկան մարզպետարանից, մեր տները նկարեցին։ Ասեցին՝ գումար կտրամադրեն կամ էլ գուցե տներ սարքվեն հենց գյուղի մյուս հատվածում, գուցե մարդը ուզենա իր գյուղում մնա։ Բարեգործներ են շատ խոստացել օգնել», – ասել է գյուղապետը։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
9303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
151Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
187Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
151Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
318Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
283Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
327Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
251Երեկ, 19:30
