Շաբաթ, 05 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

Լուկաշենկոն հայտարարել է, որ չի լքի իր պաշտոնը, քանի դեռ վերջին ոստիկանն իրեն չի խնդրել հեռանալ

Լուկաշենկոն հայտարարել է, որ չի լքի իր պաշտոնը, քանի դեռ վերջին ոստիկանն իրեն չի խնդրել հեռանալ
930
Հինգշաբթի, 31 դեկտեմբերի, 2020 թ., 00:10

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի լքի իր պաշտոնը, քանի դեռ վերջին ոստիկանն իրեն չի խնդրել հեռանալ:
«Մինչև վերջին ոստիկանն ինձ չասի՝ «հեռացի՛ր», ես ամուր կկանգնեմ այս երկրում՝ ձեզ հետ ուս ուսի տված, քանի որ ես և դուք, բացի այս երկրից, ոչինչ չունենք»,- ասել Է Լուկաշենկոն Մինսկի քաղաքային գործկոմի ներքին գործերի վարչության ոստիկանության հատուկ նշանակության ջոկատ այցելության ժամանակ:
Ավելի վաղ պետության ղեկավարը պետական պարգևներ է հանձնել իրավապահ մարմինների ներկայացուցիչներին և զինծառայողներին: