«Արձանագրվել է առաջնային լայն սպառման ապրանքների գների աճ»․ Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հանրապետությունում վերջին մի քանի օրերին արձանագրվել է առաջնային լայն սպառման ապրանքների գների աճ։
Թանկացած ապրանքների թվում են ալյուրը, ձավարը, հացը, ձուն, բրինձը, պանիրը և այլ կաթնամթերք, թռչնամիսը, ավելի վաղ՝ ձեթը, ինչպես նաև բենզինը, բնական սեղմված և հեղուկ գազը: Շաքարը թանկացել է 26.6%-ով՝ համեմատած նախորդ տարվա արժեքի։
Ընդ որում՝ հայտնի է, որ վառելիքի թանկացումն իր հետ բերելու է նաև այլ ապրանքների գների էլ ավելի թանկացման։
Եվ սա այն պայմաններում, երբ պատերազմը նոր է վերջացել, համաճարակը դեռ մոլեգնում է մեր երկրում, մի կողմից կորցրել ու կորցնում ենք աշխատատեղեր, մյուս կողմից քաղաքացիների ֆինանսական բեռը միայն ավելանում է։
Այս հարցի առնչությամբ դիմել եմ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին և խնդրել ուսումնասիրել, թե սննդամթերքի և վառելիքի շուկայում թանկացումներն ինչով են պայմանավորված, ինչպես նաև կիրառել օրենքով հանձնաժողովին վերապահված գործիքները՝ չհիմնավորված թանկացած ապրանքների գներն իջեցնելու և իրավախախտ սուբյեկտների նկատմամբ համապատասխան սանկցիաներ կիրառելու համար»։


«Ասենք թե՝ Նիկոլ Փաշինյանը տխուր է, դրանից ի՞նչ է փոխվում»․ Նաիրի Հոխիկյան
002:06
«Ավտորիտարիզմի և դրան հաջորդող բռնապետության փուլերը». Անուշ Սեդրակյան
3800:42
«Անարդար կլինի Իրանին բալիստիկ հրթիռներից զրկելը». Թրամփ
104Երեկ, 23:57
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կստորագրվի 48 ժամվա ընթացքում
77Երեկ, 23:40
Դավիթ Ղազինյանի փաստաբանը հերքել է նրա կալանավորման մասին լուրը
53Երեկ, 23:18
«Նա նույնքան կոշտ է, որքան մարդասպանը». Թրամփը՝ Մոդիի մասին
87Երեկ, 23:16
Հրապարակվել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստը
134Երեկ, 22:56
«Բաքվում ներկայացվել է հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ զեկույց». Տաթևիկ Հայրապետյանի հոդվածը
64Երեկ, 22:54