Վիլլի Սարգսյանն արդեն 90 տարեկան է

Այսօր դաշնակահար, մանկավարժ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Վիլլի Սարգսյանը բոլորում է ծննդյան 90-ամյակը:
Վիլլի Սարգսյանն իրավամբ հայ երաժշտարվեստի այն երախտավորներից է, ով իր տաղանդի և անմնացորդ նվիրումի շնորհիվ կատարողական արվեստը հասցրել է նոր բարձունքի՝ պարգևելով հոգևոր, մշակութային մնայուն արժեքներ:
Նա՝ որպես մենակատար, ելույթ է ունեցել աշխարհահռչակ դիրիժորների, իսկ որպես կոնցերտմայստեր՝ միջազգային ճանաչում ունեցող մենակատարների հետ: Լայն և չափազանց կարևոր կիրառում են ստացել Վիլլի Սարգսյանի՝ Կոմիտասի երգերի, Արամ Խաչատրյանի բալետների, Վլադիլեն Բալյանի ռոմանսների հրատարակած ընտրանու կոնցերտային փոխադրությունները դաշնամուրի համար:
Անգնահատելի է նաև Վիլլի Սարգսյանի ներդրումը մանկավարժության ասպարեզում: Նա, իր հարուստ փորձն ու գիտելիքները փոխանցելով երիտասարդ սերնդին, նպաստել է նրանց մասնագիտական կայացմանն ու դեպի հեղինակավոր բեմեր ուղղորդելուն:
ԿԳՄՍ նախարարությունը հոբելյանի առթիվ շնորհավորում է Վիլլի Սարգսյանին և մաղթում քաջառողջություն և ամենայն բարիք:

«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
21313.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
21713.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
29912.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
30412.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
46710.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
65108.09.2026, 23:12
«Հովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, ոչ թե ռաբիս երաժշտության տակ փող աշխատելու «օբյեկտ»». Սամվել դպիր Գրիգորյան
79507.09.2026, 08:42
Քարահան Թեփեում հայտնաբերվել է 11 հազար տարվա եզակի արձան (լուսանկար)
83206.09.2026, 22:36