«Շուռնուխից հետո Արարատի մարզի Տիգրանաշեն (Քյարքի) գյուղն է թշնամուն հանձնելու». Հրանտ Մելիք-Շահնազարյան
![]() 1424 Երկուշաբթի, 04 հունվարի, 2021 թ., 11:00 Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ մենք քննարկում ենք, թե ԽՍՀՄ տարիներին Շուռնուխը ո՞ր երկրի կազմում էր, դավաճան Նիկոլը զորք է դուրս բերում Արցախից։ Հերթափոխի անվան տակ տղերքին ՀՀ են բերում, հետո էլ հայտարարում, թե ադրբեջանցիները թույլ չեն տալիս, որպեսզի զինվորները հետ վերադառնան իրենց ծառայության վայր։ Եվ դա անընդհատ է կրկնվում։ Ես պետք է անկեղծ ասեմ՝ ինձ ապշեցնում է Հայրենիքի հանդեպ մեր ժողովրդի այս աստիճան անտարբերությունը։ Ժողովրդի լայն զանգվածները դեռ մի կողմ դնենք՝ բա մտավորականությո՞ւնը։ Բա քաղաքական, ռազմական, հոգևոր վերնախա՞վը։ Ո՞նց էլի, ո՞նց է կարողանում մի ստոր դավաճանն այսպես խաբել ողջ ազգին։ Ուրեմն՝ ասեմ, իմացեք՝ Շուռնուխից հետո Արարատի մարզի Տիգրանաշեն (Քյարքի) գյուղն է թշնամուն հանձնելու։ Միայն չհարցնեք, թե որտեղից իմացա։ Պատասխանը կա համացանցում, մտեք և կարդացեք Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) դեռևս մեկուկես ամիս առաջ հրապարակած հաղորդագրությունը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ Երասխից բացի նաև Պարույր Սևակ գյուղում են անցակետ տեղադրելու։ Հետո քարտեզի վրա գտեք Պարույր Սևակ գյուղն ու ամեն ինչ պարզ կդառնա։ Շարունակությունն էլ ասե՞մ... Հիմա խնդրում եմ դուք ինձ բացատրեք՝ ինչո՞ւ ենք մենք այդքան ծանր տանում Շուռնուխի հանձնումը, բայց չենք նկատում ճիշտ նույն պահին Արցախից մնացած վերջին բեկորների փաստացի կորուստը։ Որովհետև Շուռնուխը ՀՀ տարածքո՞ւմ է։ Լո՞ւրջ։ Մինչև հիմա Հայաստան ու Արցա՞խ ենք անում։ Դե ի՞նչ ասեմ, ուրեմն՝ եկեք պատրաստվենք Տիգրանաշենի դեպքերին...»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
