«Հերթով վառելու են Հայաստանը, Նիկոʹլ, ու ամենամեծ պաժառում քեզ են պաժառ տալու». Արարատ Աղաբեկյան

Գորիս համայնքի ավագանու անդամ Արարատ Աղաբեկյանն այրել է Շուռնուխում գտվող իր տունն ու ուղիղ եթերով դիմել Նիկոլ Փաշինյանին. «Թասիբով շուռնուխեցին վառեց իրա տները, վառեց, որ թուրքի ձեռին չմնա, 30 տարվա ազատագրած մեր հողերը մենք չենք թողնի թուրքին, թքեմ ձեր երեսին, բառ չեմ ճարում՝ ասեմ: Թուրքը երբեք ոտք չպիտի տնի մեր տներում: Էս ղեկավարությունն ինչ ուզում ա անի, չի կարա Սյունիքը հանձնի, մենք կվառենք, մոխիր կսարքենք, նորից մոխրից հաց կսարքենք ու էլի հազարամյակներ կգոյատևենք: Նիկոլ, էս էլ քո ամանորյա նվերը շուռնուխեցունց, ափսոս, իմ ախպերություն, որ էսօր 30 տարի Շուռնուխը պահեցիք, բայց էսօր ես իմ պաշտպանած ձեռքով իմ տունը վառում եմ: Սա ժամանակավոր բան ա, ես իմ տունս էդ նույն վառած քարով էլի սարքելու եմ: Իմ խոխեքս են էս տանը վազեվազ արել, սա ինձ համար նամուս էր, չեմ թողնի թուրքին: Աʹյ, հավատա, հերթով Հայաստանը վառելով գալու են, քեզ էլ են վառելու: Ու ամենամեծ պաժառում քեզ են պաժառ տալու: Կերար, զորքիս գլուխը կերար, տուն պաժառ տալը սովորացրիր մեզ, քեզ քֆուր տալը սովորացրիր մեզ: Էս կրակի ծուխը թող դուրս գա հանուն իմ 7000 զորքի, որի գլուխը կերար: Քեզ էլ պիտի վառեն, Նիկոլ: Թքեմ ես քու նամուսին: Հայ մոր կաթը կերար, բայց ապերախտ փչացած կենդանի դուրս եկար»:

«Ասենք թե՝ Նիկոլ Փաշինյանը տխուր է, դրանից ի՞նչ է փոխվում»․ Նաիրի Հոխիկյան
3602:06
«Ավտորիտարիզմի և դրան հաջորդող բռնապետության փուլերը». Անուշ Սեդրակյան
4400:42
«Անարդար կլինի Իրանին բալիստիկ հրթիռներից զրկելը». Թրամփ
113Երեկ, 23:57
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կստորագրվի 48 ժամվա ընթացքում
82Երեկ, 23:40
Դավիթ Ղազինյանի փաստաբանը հերքել է նրա կալանավորման մասին լուրը
58Երեկ, 23:18
«Նա նույնքան կոշտ է, որքան մարդասպանը». Թրամփը՝ Մոդիի մասին
94Երեկ, 23:16
Հրապարակվել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստը
143Երեկ, 22:56
«Բաքվում ներկայացվել է հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ զեկույց». Տաթևիկ Հայրապետյանի հոդվածը
66Երեկ, 22:54