«Վարչապետի թիմն ըմբոստանում է. Նիկոլն ուզել է բանակը փողոց հանել, գեներալները հրաժարվել են». Գաբրիելյանով
![]() 1288 Չորեքշաբթի, 06 հունվարի, 2021 թ., 15:20 «Նյուզ Մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրիելյանովը թելեգրամի իր ալիքում գրել է. ««Փաշինյանի շրջապատից իմ աղբյուրները հայտնում են, որ վարչապետի թիմն ըմբոստանում է: Երեկ երեկոյան թիմի ամենաակտիվ մի քանի անդամներ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ քննարկել են ստեղծված իրավիճակը: Եզրակացությունը ցավալի է: Հիմնական լեյտմոտիվը՝ մեր կյանքը դժոխքի է վերածվել, փողոց դուրս գալն անհնար է, մարդիկ վիրավորում են, շատերը ծեծի են ենթարկում: Եկեղեցի թույլ չեն տալիս մուտք գործել, քահանաները պարզապես դուրս են վռնդում: Նիկոլը պետք է հասկանա, որ պետք է հեռանա: Պետք է համոզել Մանուկյանին, որ երաշխիքներ տա և թույլ տա հանգիստ հեռանալ երկրից: Միրզոյանը փորձել է հանգստացնել պատգամավորներին, սակայն ինչպես հայտնում են աղբյուրները, Միրզոյանը հայտնել է, որ Նիկոլը դիմել է բանակի ղեկավարությանը՝ բանակը փողոց հանելու և պարեկային ժամ սահմանելու համար: Այդպիսով փորձելով վախեցնել ընդդիմությանը: Գեներալները կտրականապես հրաժարվել են: Կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանի՝ Փաշինյանին եկեղեցի թույլ չտալու երեկվա կոչերը հունից հանել են Փաշինյանին: Ողջ գիշեր նա պահանջել է ձերբակալել Գրիգորյանին, սակայն այն բանից հետո, երբ ուժայինները հրաժարվել են, վարչապետը սովորականի համաձայն խմել է: Վաղ առավոտյան նրա մամուլի ծառայությունը ծիծաղելի պատճառ է հրապարակել՝ կորոնավիրուսով արդեն վարակված Փաշինյանը կրկին ինքնամեկուսացել է: Ինչպես կատակում են նրա թիկնազորի տղաները, Նիկոլն ինքնամեկուսացել է շշի հետ»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
