«РТР-Планета»-ն կհեռարձակվի ամբողջ ՀՀ–ում, իսկ «Культура»–ն ու «Первый канал»–ը՝ Երևանում
![]() 405 Չորեքշաբթի, 06 հունվարի, 2021 թ., 15:30 Ռուսական մեկ հեռուստաալիք կպահպանի հանրային մուլտիպլեքսում հեռարձակման իրավունքը ամբողջ Հայաստանի տարածքում, ևս երկուսը՝ Երևանում։ 2020 թ․-ի դեկտեմբերի վերջին ՌԴ Թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարարությունը հաղորդել էր, որ Հայաստանի հետ միջկառավարական համաձայնագիր է ստորագրվել զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության մասին: Sputnik Armenia-ի տեղեկություններով՝ համաձայնագիրը ենթադրում է, որ Հայաստանը ռուսական մեկ հեռուստաալիքի («РТР-Планета») հեռարձակման իրավունք կտրամադրի ամբողջ երկրի տարածքում, իսկ երկու այլ հեռուստաալիքի («Россия-Культура» և «Первый канал. Всемирная Сеть»)՝ Երևանի սահմաններում։ Ռուսաստանն իր հերթին համահավասարության հիմունքներով Հայաստանի դիմումի հիման վրա գրանցում է համապատասխան ԶԼՄ-ները և Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստահեռարձակողին տրամադրում ունիվերսալ հեռարձակման արտոնագիր, որը նախատեսում է հեռուստաալիքի հեռարձակման իրավունք Ռուսաստանի Դաշնության ամբողջ տարածքում: Նշենք, որ օգոստոսին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը օրենք էր ստորագրել, որով 2021 թվականի հունվարի 1-ից սահմանափակում էր հանրային մուլտիպլեքսում արտասահմանյան բոլոր հեռուստաալիքների հեռարձակումը։ Հինգ արտասահմանյան ալիքներից չորսը ռուսական են։ Օրենսդրական փոփոխությունները որոշակի աղմուկ բարձրացրին։ Բայց այդ ժամանակ էլ հայտնի դարձավ, որ այդ հարցի շուրջ միջպետական բանակցությունները կշարունակվեն։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
