Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Սահմանապահ զորքերը վերահսկում են Գորիս-Կապան ճանապարհը. բնակիչներին հորդորում են չտրվել սադրանքներին

Սահմանապահ զորքերը վերահսկում են Գորիս-Կապան ճանապարհը. բնակիչներին հորդորում են չտրվել սադրանքներին
860
Չորեքշաբթի, 06 հունվարի, 2021 թ., 22:05

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է. «Սահմանապահ զորքերը վերահսկում են իրավիճակը. բնակիչներին մնում է չտրվել սադրանքներին և պահպանել հանգստություն։
Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որը անցնում է վիճարկելի տարածքով, ապահովում են ռուս սահմանապահները հենակետերի միջոցով։
Նշված ճանապարհահատվածի երթևեկության անխափանությունն ապահովելու նպատակով Որոտանի ուղղությամբ տեղակայված է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վերահսկողության կետ, իսկ սահմանային անվտանգությունն իրականացնում են սահմանապահ ուղեկալների միջոցով»։