Պատրիարք Կիրիլը խոսել Է ղարաբաղյան կարգավորման գործում կրոնական առաջնորդների դերի մասին
![]() 1628 Հինգշաբթի, 07 հունվարի, 2021 թ., 21:00 Ռուս Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ, Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հիշեցրել է, որ Ռուս ուղղափառ եկեղեցին նախաձեռնել է ղարաբաղյան հիմնախնդրի քննարկում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ու Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ։ Նրա խոսքով՝ բանակցությունների մի քանի փուլ է անցկացվել, կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել։ Այս մասին նա ասել է Россия հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ես կարծում եմ, որ այս բանակցությունների հիմնական արդյունքն այն է, որ 2 հոգևոր առաջնորդները, որոնց թիկունքում կանգնած է ժողովրդի մեծամասնությունը, խոսեցին միմյանց հետ, և զրույցը շատ հանգիստ էր այն իմաստով, որ չկային մեղադրանքներ, լարվածություն: Չնայած յուրաքանչյուրն ուներ իր փաստարկները, և այդ փաստարկներն ազնվորեն էին արտահայտվում, դրանք չեն ուղեկցվել ատամների կրճտոցով, երբ հույզերը գերակշռում են և երբ երկխոսությունը գրեթե բանավոր պատերազմի է վերածվում: Նման բան երբեք չի եղել, և դա տեղի էր ունենում այն պատճառով, որ հենց հոգևոր առաջնորդներն են լիովին պատասխանատվություն կրում իրենց ժողովրդի հոգևոր վիճակի համար։ Հանելով կրոնական գործոնը հակամարտությունից՝ մենք իհարկե զգալիորեն նվազեցրել ենք հակամարտության սրությունը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,-ասել է պատրիարք Կիրիլը։ |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
