Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Ավելի քան 47 830 մարդ է վերադարձել Արցախ

Ավելի քան 47 830 մարդ է վերադարձել Արցախ
953
Ուրբաթ, 08 հունվարի, 2021 թ., 14:40

Ռուս խաղաղապահները Հայաստանի Հանրապետության տարածքից Արցախ վերադարձող մարդկանց հերթական շարասյունն են ուղեկցել, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
«Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 181 մարդ: Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ»,- ասված է հայտարարության մեջ:
Ընդհանուր առմամբ Արցախում իրենց մշտական բնակության վայր է վերադարձել 47 834 մարդ։