«Նման պայմանագիր գոյություն չունի». Ռուստամ Բադասյանը հանդիպեց ցուցարարներին
![]() 1106 Ուրբաթ, 08 հունվարի, 2021 թ., 13:55 «Ես ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ Արդարադատության նախարարությունում որևէ պայմանագիր չկա: Տարածվածն ուղղակի ապատեղեկատվություն է»,- քիչ առաջ՝ նախարարության դիմաց հավաքված ցուցարարների ներկայությամբ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ կոչ անելով չհավատալ համացանցում տարածվող լուրերին, թե ԱՆ-ում կա գաղտնի փաստաթուղթ, որը հունվարի 11-ին պատրաստվում են ստորագրել Փաշինյանը, Ալիևը և Պուտինը: «Այդպիսի պայամնագիր չի ստացվել, նման պայմանագիր գոյություն չունի Արդարադատության նախարարությունում: Հետևաբար այդ տարածված լուրն ամբողջությամբ սուտ է»,- ասաց Բադասյանը: Հարցին, թե արդյոք նախարարը տեղյա՞կ է, կա՞ փաստաթուղթ, որը պետք է հունվարի 11-ին ստորագրվի Մոսկվայում, նման հարց քննարկվե՞լ է Կառավարությունում, Բադասյանը պատասխանեց. «Եթե լիներ միջազգային պայամանագիր, ես՝ որպես կառավարության անդամ տեղյակ կլինեի նման միջազգային պայմանագրի մասին: Կառավարությունում էլ չի քննարկվել որևէ նման հարց, ես որևէ նման տեղեկատվություն նման պայմանագրի մասին չունեմ»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
