«Ադրբեջանական կողմը առաջ է քաշում 3 լրացուցիչ կետ». Միքայել Միանասյան
![]() 1949 Ուրբաթ, 08 հունվարի, 2021 թ., 19:10 Ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում պետք է ունենա իրավական հիմք՝ եռակողմ համաձայնագիր, կամ խաղաղապահ առաքելության մանդատ: Այս մասին իր թելեգրամ-ալիքում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը: «Ռուսաստանյան կողմն այն պատրաստել է դեռ մինչև նոյեմբերի 9-ը, ու հայկական կողմը պատրաստակամությամբ ստորագրել է, սակայն չի ստորագրել Ադրբեջանը։ Ադրբեջանական կողմը ելնում է նրանից, որ ինքը հաղթող է, Փաշինյանը՝ պարտված, ու առաջ է քաշում 3 լրացուցիչ կետ, որոնք ցանկանում է տեսնել խաղաղապահների գործունեությունը կարգավորող պայմանագրում (կամ դրա բաժնում)։ - Արցախում որևէ հայկական զորք չպետք է լինի, քանի որ այն ադրբեջանական տարածք է։ Ադրբեջանական զորքն այնտեղ է իրավունքի ուժով, ռուսաստանյան զորքը՝ ադրբեջանցիների համաձայնությամբ, իսկ հայկական զորք չպետք է լինի՝ ոչ ՀՀ ԶՈւ-ն, ոչ Արցախի ՊԲ-ն։ - Հայաստանի պաշտոնատար անձանց բոլոր այցերն Արցախ պետք է ինչ-որ կերպ համաձայնեցվեն ադրբեջանական կողմի հետ։ - Արցախի ինքնակառավարման մարմինները պետք է ընտրվեն/նշանակվեն ադրբեջանական կողմի ու խաղաղապահների համաձայնությամբ։ Հայկական կողմի խնդիրն այն է, որ կապիտուլյացիայի մոլուցքի մեջ նա առաջինն է ստորագրել փաստաթուղթը՝ հնարավորություն չտալով Ադրբեջանին իր ակնկալիքները վերջնականապես ներկայացնել միջնորդին՝ Ռուսաստանին։ Ադրբեջանի հետ չհամաձայնեցված, բայց Նիկոլի կողմից արդեն ստորագրված պայմանագրի նախագիծն Ադրբեջանին բանակցային նոր լծակներ է տալիս՝ թույլ տալով, կետերը չկատարելու դեպքում, պահանջել խաղաղապահների դուրսբերումը։ Հ․ Գ․- Հա, ի դեպ, այս փաստաթուղթը հունվարի 11-ին չի քննարկվելու։ Հունվարի 11-ին քննարկվելու է բոլորովին այլ բան։ Բայց այդ մասին՝ ավելի ուշ»,- գրել է նա։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
