Լոնդոնում արտակարգ դրություն է հայտարարվել

Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը քաղաքում արտակարգ դրություն է հայտարարել: Նրա խոսքով՝ COVID-19-ով պայմանավորված՝ իրադրությունը երկրում հասել է ծայրահեղ մակարդակի, իրավիճակը դարձել է անվերահսկելի:
Վերջին անգամ քաղաքում արտակարգ դրություն է հատարարվել 2017 թվականին՝ Վեսթմինսթերյան ու Լոնդոնյան կամուրջներում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո: Քաղաքապետը նաև դիմել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ խնդրելով ավելացնել մայրաքաղաքի բնակիչներին տրվող ֆինանսական օգնությունը, որոնք ստիպված են ինքնամեկուսանալ՝ զրկվելով աշխատելու հնարավորությունից: Ըստ վերջին տվյալների, Լոնդոնի հիվանդանոցներում բուժվում է ավելի քան 7000 վարակակիր:
Վերջին մեկ շաբաթում օրական միջինը 13 հազար մարդ վարակվում է կորոնավիրուսով: Ընդհանուր առմամբ, համավարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսով վարակվել է 463 հազար մարդ, մահացել ավելի քան 9000-ը: 2021-ի հունվարի 6-ից Մեծ Բրիտանիայի ողջ տարածքում հայտարարվել է լոքդաուն:

«Ասենք թե՝ Նիկոլ Փաշինյանը տխուր է, դրանից ի՞նչ է փոխվում»․ Նաիրի Հոխիկյան
3602:06
«Ավտորիտարիզմի և դրան հաջորդող բռնապետության փուլերը». Անուշ Սեդրակյան
4400:42
«Անարդար կլինի Իրանին բալիստիկ հրթիռներից զրկելը». Թրամփ
113Երեկ, 23:57
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կստորագրվի 48 ժամվա ընթացքում
82Երեկ, 23:40
Դավիթ Ղազինյանի փաստաբանը հերքել է նրա կալանավորման մասին լուրը
58Երեկ, 23:18
«Նա նույնքան կոշտ է, որքան մարդասպանը». Թրամփը՝ Մոդիի մասին
94Երեկ, 23:16
Հրապարակվել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստը
143Երեկ, 22:56
«Բաքվում ներկայացվել է հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ զեկույց». Տաթևիկ Հայրապետյանի հոդվածը
66Երեկ, 22:54