«Թուրքիան հանդիսանում է Եվրոպայի անքակտելի մասը». Չավուշօղլու

Թուրքիան հանդիսանում է Եվրոպայի անքակտելի մասը և կմնա՝ որպես այդպիսին: Թուրք ժողովուրդն իր ապագան տեսնում է Եվրամիության կազմում: Այս մասին գրել է այդ երկրի Արտաքին գործերի նախարար Մևվլութ Չավուշօղլուն «Թուրքական ժողովուրդն իր ապագան տեսնում է ԵՄ-ում» հոդվածում, որը հրապարակվել է պորտուգալական Diario do Noticias թերթում:
Հարցին՝ կարելի է արդյոք ենթադրել, որ Թուրքիայի լարված հարաբերությունները Ֆրանսիայի, Հունաստանի և Կիպրոսի հունական համայնքի հետ ցուցիչ են, որ Անկարան կարող է համագործակցություն սկսել Մերձավոր Արևելքում ու Կենտրոնական Ասիայում, թուրք նախարարը պատասխանել է. «Մենք Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի և եվրոպական այլ կառույցների անդամ ենք: 1952 թվականից Թուրքիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ և ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Ալյանսի միջազգային օպերացիաներին ու առաքելություններին: Թուրքիան պաշտոնապես մտել է ՆԱՏՕ-ի բլոկ 1952 թվականի փետրվարին Լիսաբոնյան գագաթնաժողովի արդյունքներով: ԵՄ անդամությունը նույնպես մնում է մեր ստրատեգիական առաջադրանքը»: Չավուշօղլուն նաև հայտարարել է, որ Թուրքիայի աշխարհագրական դիրքն ու պատմությունը նրան թույլ են տալիս իրեն զգալ ինչպես Եվրոպայի, այնպես էլ Ասիայի անդամ: «Մենք դա համարում ենք ոչ միայն պատմական պատասխանատվություն, այլև արժեք»,- ասել է նա: Չավուշօղլուն նաև նշել է, որ ժամանակակից դինամիկ ու զարգացող աշխարհում արտաքին քաղաքականությունն ընտրություն չէ, այլ անհրաժեշտություն: «Անկարան համագործակցում է արևելքի, արևմուտքի, հյուսիսի ու հարավի գործընկերների հետ: Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի ու Լատինական Ամերիկայի մեր հին ու նոր գործընկերներն այլընտրանք չեն ստեղծում, այլ հակառակը, համալրում են իրար: Մենք դիտարկում ենք ԵՄ հետ հարաբերություններն այդ կառույցի հետ անդամակցությամբ: Թուրքական ժողովուրդն իր ապագան տեսնում է Եվրոպայում»,- հավաստիացրել է թուրք նախարարը:

«Ասենք թե՝ Նիկոլ Փաշինյանը տխուր է, դրանից ի՞նչ է փոխվում»․ Նաիրի Հոխիկյան
3602:06
«Ավտորիտարիզմի և դրան հաջորդող բռնապետության փուլերը». Անուշ Սեդրակյան
4400:42
«Անարդար կլինի Իրանին բալիստիկ հրթիռներից զրկելը». Թրամփ
113Երեկ, 23:57
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կստորագրվի 48 ժամվա ընթացքում
82Երեկ, 23:40
Դավիթ Ղազինյանի փաստաբանը հերքել է նրա կալանավորման մասին լուրը
58Երեկ, 23:18
«Նա նույնքան կոշտ է, որքան մարդասպանը». Թրամփը՝ Մոդիի մասին
94Երեկ, 23:16
Հրապարակվել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստը
143Երեկ, 22:56
«Բաքվում ներկայացվել է հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ զեկույց». Տաթևիկ Հայրապետյանի հոդվածը
66Երեկ, 22:54