Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Ջաբրայիլի դիրքերում հայ զինծառայողների աճյուններ են հայտնաբերվել

Ջաբրայիլի դիրքերում հայ զինծառայողների աճյուններ են հայտնաբերվել
931
Շաբաթ, 09 հունվարի, 2021 թ., 12:50

Մարտական գործողությունների Ջաբրայիլի հատվածում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Առայսօր որոնողական աշխատանքների շնորհիվ մարտական գործողությունների վայրերից հայտնաբերվել և դուրս է բերվել ընդհանուր առմամբ 1197 զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուն»,- մանրամասնել է Թադևոսյանը: