ՀՀ Կառավարությունից պահանջում ենք առավելագույն թափանցիկության և հաշվետվողականության ապահովում․ հայտարարություն
![]() 328 Շաբաթ, 09 հունվարի, 2021 թ., 20:50 Մի շարք ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ, որում ասված է. Հաշվի առնելով Թուրքիայի աջակցությամբ և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած կործանարար պատերազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հայտարարությունից հետո Հայաստանում, Արցախում (Լեռնային Ղարաբաղում) և Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը, Մոսկվայում Հայաստանի և Արցախի ապագային, նրա քաղաքացիների համար կենսական նշանակություն ունեցող հարցերի շուրջ ենթադրյալ բանակցությունների մասին օբյեկտիվ տեղեկատվության բացակայությունը, ՀՀ Կառավարության կողմից տեղեկատվական բացարձակ շրջափակման մեջ գտնվելու փաստը, հանրային վստահության վերականագնման, քաղաքական տարբեր ուժերի կողմից իրադարձությունների զարգացման, իրավիճակի փոփոխությունների վերաբերյալ տարատեսակ շահարկումների ու տարածվող ապատեղեկատվության զոհը չդառնալու անհրաժեշտությունը՝ մենք Հայաստանի կառավարությունից պահանջում ենք.
3.արդյունավետ և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ լեգիտիմ, միջազգային իրավունքի հիման վրա ստեղծված ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնման և Արցախի (Լեռնային Ղարաբաղի) կարգավիճակի վերաբերյալ առարկայական բանակցություններ սկսելու ուղղությամբ: 4.անհրաժեշտ բոլոր ջանքերը գործադրել աշխատեցնելու համար միջազգային իրավունքի և նորմերի համաձայն գործող երկկողմ և բազմակողմ բոլոր մեխանիզմները, ադրբեջանական գերության մեջ գտնվող՝ Հայաստանի և Արցախի քաղաքացիներին և զինվորականներին վերադարձնելու ուղղությամբ: Այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է ներգրավել միջազգային կազմակերպություններին (ՄԱԿ, ԵԽ և ԵԱՀԿ), ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Ռուսաստանին: 09․01․2021 թ․ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Լրագրողների «Ասպարեզ» ակումբ Շիրակի ուսուցիչների միություն գիտակրթական կենտրոն ՀԿ Կանանց իրավունքների տուն ՀԿ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ Անի Աղագյուլյան, իրավապաշտպան Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ Խաղաղության երկխոսություն ՀԿ Հանրային լրագրության ակումբ Իրազեկ քաղաքացիների միավորում Երիտասարդական ավանգարդ ՀԿ Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ Սոնա Մանուսյան Քաղաքականության հետազոտական կենտրոն Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Կանանց ռեսուրսային կենտրոն Հասարակություն առանց բռնության ՀԿ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ Սպիտակի հելսինկյան խումբ ՀԿ «Սոսե կանանց հիմնահարցեր» ՀԿ «Սոցիոսկոպ» ՀԿ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա Հանուն հավասար իրավունքների ՀԿ «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ «Անգել» ՀԿ Տիգրան Ազատյան «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ «Նոր սերունդ մարդասիրական» ՀԿ Արազա ՀԿ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
271Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
290Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
297Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
200Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
263Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
242Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
230Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
280Երեկ, 09:52
