Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

Դատախազությունը հերքել է Միքայել Մինասյանի հիշատակած պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական գործի առկայությունը

Դատախազությունը հերքել է Միքայել Մինասյանի հիշատակած պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական գործի առկայությունը
375
Կիրակի, 10 հունվարի, 2021 թ., 00:30

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Միքայել Մինասյանի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հղում անելով ՀՀ գլխավոր դատախազությանը․ «Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն այսօր իր «Requiem 7. Քաղաքականություն» վերտառությամբ տեսաուղերձում անդրադարձել է նախարար Սուրեն Պապիկյանին՝ նշելով, թե իբր նախարարի վրա քրեական գործ է հարուցված՝ ինչ-որ անհայտ գործարքից 450 մլն դրամ փող վերցնելու կապակցությամբ:
Հայտնում եմ, որ նախարար Պապիկյանը Միքայել Մինասյանի կողմից սուտ մատնության համար դիմելու է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
Միաժամանակ, հարկ եմ համարում տեղեկացնել, որ գլխավոր դատախազությունը հերքել է հիշատակվող պաշտոնատար անձանց, այդ թվում՝ նախարար Պապիկյանի նկատմամբ քրեական գործի առկայությունը»: