Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Ավելի քան 48 200 մարդ է վերադարձել Արցախ

Ավելի քան 48 200 մարդ է վերադարձել Արցախ
1024
Կիրակի, 10 հունվարի, 2021 թ., 11:45

Ռուս խաղաղապահները Հայաստանի Հանրապետության տարածքից Արցախ վերադարձող մարդկանց հերթական շարասյունն են ուղեկցել, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
«Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 182 մարդ: Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ»,- ասված է հայտարարության մեջ:
Ընդհանուր առմամբ Արցախում իրենց մշտական բնակության վայր է վերադարձել 48 241 մարդ։