Գորբաչովը խոսել է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման մասին
![]() 1052 Երկուշաբթի, 11 հունվարի, 2021 թ., 17:10 ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կկարողանա օգնել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը, ընդ որում, նրա կարծիքով, գլխավոր դերը Հայաստանինն ու Ադրբեջանինն է․ անհրաժեշտ է լուծում գտնել ի շահ 2 կողմերի՝ «առանց հաղթողների և պարտվողների»: «Ինչ վերաբերում է Ղարաբաղին... շատ ծանր հարց է՝ հին, արմատներով դեպի անցյալը։ Երբ այն սրվեց, մենք փորձում էինք օգնել 2 հանրապետություններին, 2 ժողովուրդներին լուծում գտնել։ Եվ հետագայում Ռուսաստանը ևս փորձում էր»,- РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Գորբաչովը: Նախկին խորհրդային առաջնորդը վստահ է, որ այժմ, երբ ռազմական գործողությունները դադարեցված են, կարևոր է կանգ չառնել, տասնամյակներով խնդիրը չլուծված չթողնել։ «Հուսով եմ՝ Ռուսաստանը կկարողանա օգնել, բայց գլխավոր դերը հակամարտության կողմերինն է։ Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորություն են ստանձնել բանակցություններ վարել դրա կարգավորման շուրջ։ Որոշումը պետք է բխի 2 կողմերի շահերից՝ առանց հաղթողների և պարտվողների»,- հայտարարել է նա։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
