Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

ԵԽԽՎ նախկին պատգամավորն Ադրբեջանից կաշառք ստանալու համար դատապարտվել է 4 տարվա ազատազրկման

ԵԽԽՎ նախկին պատգամավորն Ադրբեջանից կաշառք ստանալու համար դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
848
Երեքշաբթի, 12 հունվարի, 2021 թ., 14:00

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիշո՞ւմ եք ԵԽԽՎ կոռուպցիոն սկանդալը, որ ադրբեջանական լոբբինգի համար պատվիրակները կասկածվում էին կաշառք ատանալու մեջ: Այս մասին երկար ժամանակ ելույթներ ենք ունեցել ԵԽԽՎ տարբեր նիստերում։ Վերջապես արդյունք եղավ։
Միլանում դատարանը ԵԽԽՎ նախկին անդամ Լուկա Վոլոնտեին մեղավոր է ճանաչել Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույցի ընդունումը արգելափակելու համար 0.5 մլն եվրո ստանալու դիմաց: Քաղաքական գործիչը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման»։