Մահացել է Ժակ Ենգիբարյանը

Այսօր կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ժակ Ենգիբարյանը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է թատրոնը։
Ենգիբարյանը կերտել է ավելի քան 200 դեր: Խաղացած ներկայացումներից են՝ «Հերակլեսի սխրանքները» (Ագամեմնոն), «Անժելո» (Անժելո), Լ.Վոյնիչի «Բոռը» (Արթուր), Ա.Դյումայի «Դարտանյանը և երեք հրացանակիրները» (Դարտանյան), Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Սեյրան), Պ.Զեյթունցյանի «Արշակ թագավոր» (Մերուժան Արծրունի), Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ» (Օսեփ), Ս.Խանզադյանի «Մխիթար սպարապետ» (Աբդուլա փաշա), Է.դե Ֆիլիպպոյի «Ցիլինդր» (Ցիլինդր), Դ.Պսաֆասի «Պահանջվում է ստախոս» (Ֆերեկիս), Վ.Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր» (Մալվոլիո) և այլն: Նկարահանվել է ֆիլմերում, որոնցից է լիտվական «Քայլեր մշուշում» (1959թ.), հեռուստատեսային բեմադրություններում, սերիալներում:

Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրան»-ի հաղթողները
237Երեկ, 22:36
Հոմերոսի «Ոդիսականի» հիման վրա նոր հեռուստասերիալը նախատեսվում է նկարահանել նաև Հայաստանում
468Երեկ, 20:24
«11 հազար ձեռագիր է պահվել Բաղաբերդում. արդյո՞ք թշնամին բոլորն է այրել». Արա Զարյան (տեսանյութ)
265Երեկ, 19:54
«Հայաստանը Կաննի կինոփառատոնում կներկայանա 4 նոր կարճամետրաժ ֆիլմով». ԿԳՄՍՆ
63317.07.2026, 21:06
«Թատերական դահլիճները լեփ-լեցուն են»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
57917.07.2026, 09:42
«Հոգևոր շնությունն այն է, երբ սրբությունը հարմարեցվում է ամբոխի զվարճանքին». Սամվել դպիր Գրիգորյան
68115.07.2026, 20:30
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին
71914.07.2026, 23:48
Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
61413.07.2026, 23:06