Նիկոլ Փաշինյան-Արմեն Սարգսյան հանդիպումը բարիդրացիական մթնոլորտում չի անցել. «Հրապարակ»
![]() 1048 Չորեքշաբթի, 13 հունվարի, 2021 թ., 10:05 «Անցյալ տարվա դեկտեմբերի 24-ին հաղորդագրություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Այս լուրը տարակուսանքի տեղիք տվեց, քանզի ընդամենը մեկ ամիս առաջ նույն Արմեն Սարգսյանը հայտարարել էր, որ պահանջում է կառավարության ու վարչապետի հրաժարականը։ Մենք տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյան-Արմեն Սարգսյան հանդիպումը, իրականում, այնքան էլ բարիդրացիական մթնոլորտում չի անցել։ Մեզ ասացին՝ հանդիպման նախաձեռնությունը եղել է Փաշինյանինը, նա է խնդրել նախագահին՝ հանդիպել իր հետ և քննարկել երկրում ստեղծված իրավիճակը։ Ուշագրավ է, որ անցյալում ճիշտ հակառակ իրավիճակն էր․ Փաշինյանն ուղղակի բոյկոտում էր Արմեն Սարգսյանին՝ չէր հրավիրում Անվտանգության խորհրդի նիստերին և շատ հազվադեպ էր արժանացնում իր հյուրընկալությանը։ Այս հանդիպումը տեղի է ունեցել չեզոք գոտում, այսինքն՝ Արմեն Սարգսյանը Փաշինյանին չի ընդունել նախագահականում, կառավարություն էլ չի գնացել։ Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
