Ի՞նչ են խոսել Մոսկվայում Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ»
![]() 896 Ուրբաթ, 15 հունվարի, 2021 թ., 09:35 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունվարի 11-ին Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանաձնազրույցի մասին տարբեր տեղեկություններ են շրջանառվում: Իշխանական կուլիսներում նույն հանդիպման մասին այլ տեղեկություններ են պտտվում, իսկ ընդդիմադիրները նույն հանդիպման մասին միանգամայն այլ բան են պատմում: Ընդդիմությունը պնդում է, թե Պուտինի և Փաշինյանի միջև տեղի է ունեցել սառը զրույց, որի ընթացում Պուտինը Փաշինյանից հետաքրքրվել է, թե ինչու է լարված իրավիճակ ՀՀ-ում, ու նշել, որ, կարծես թե, բոլորը վարչապետի հրաժարականն են պահանջում, որին ի պատասխան՝ Փաշինյանն ասել է, թե բոլորը չեն, այլ մի փոքր խումբ է, որը չի ներկայացնում հասարակության ընդհանուր տրամադրությունը, իսկ ժողովուրդը իմ թիկունքին է, ինձ է սատարում: Փաշինյանը վստահեցրել է, որ այդ խումբն էլ առաջիկայում կխաղաղվի, որևէ անկայուն բան չկա: Ըստ ընդդիմադիրների կողմից շրջանառվող վարկածի՝ Պուտինն էլ իր հերթին հայտարարել է, թե իր համար շատ կարևոր է, որ այդ տարածաշրջանում կայունություն լինի՝ ակնարկելով, թե Փաշինյանը պետք է հեռանա: Իսկ իշխանական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր և ՌԴ նախագահի հետ նույն հանդիպման մասին լրիվ այլ բովանդակությամբ տեղեկատվություն է ներկայացրել իր թիմակիցներին: Փաշինյանն իր մտերիմներին ասել է, որ ինքը Պուտինի հետ ունեցել է շատ ջերմ զրույց, որի ընթացքում ՌԴ նախագահն ասել է, թե ինքն անվերապահ աջակցում է Փաշինյանին: Ավելին՝ եթե առաջիկայում հերթական կամ արտահերթ ընտրություններ լինեն, ըստ փաշինյանական վարկածի, Վլադիմիր Պուտինը հրապարակավ կսատարի գործող վարչապետին: Վարչապետն իր թիմակիցներին վստահեցրել է, որ Պուտինն իր կողքին է, ու իրենք անհանգստանալու առիթ չունեն»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
