Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Ծեծկռտուք՝ Թբիլիսյան խճուղում. 16-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց

Ծեծկռտուք՝ Թբիլիսյան խճուղում. 16-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց
752
Շաբաթ, 16 հունվարի, 2021 թ., 18:45

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ երեկ հունվարի 15-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։25-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «ստորին ծնոտի բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։