Մոսկվայում Նավալնիին ձերբակալել են

Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին հայրենիք վերադառնալուց ամիջապես հետո ձերբակալվել է: Հիշեցնենք, որ նա բուժում էր ստանում Գերմանիայում հայրենիքում թունավորվելուց հետո:
Ինչպես հաղորդում է Քրեակատարողական դաշնային ծառայությունը, Շերեմետևո օդանավակայանում նրան ձերբակալել են:
Ծառայությունից հայտնում են, որ 2020 թվականի դեկտեմբերի 29-ից Նավալնին հետախուզման մեջ է գտնվել պատժի պայմանական փորձաշրջանը պարբերաբար խախտելու համար: Նավալնիի հետագա ճակատագիրը կորոշի դատարանը: Մինչ դատարանի որոշումը նա կմնա կալանքի տակ:
Հիշեցնենք, որ Նավալնին ունի 2 պայմանական ազատազրկման պատժաժամկետ: Առաջինը՝ «Իրովլես»-ի գործով (որը կապված է 16 միլիոն ռուբլու յուրացման, երկրորդը՝ «Իվ Ռոշի» գործով (30 միլիոնից ավելի ռուբլու յուրացում):
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Օմսկում Նավալնին հոսպիտալացվեց ինքնաթիռում ինքնազգացողության վատացման պատճառով: Ըստ Օմսկի բժիշկների, պատճառը արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ բարձրացումն է եղել, թույնի որևէ հետք չի եղել: Ավելի ուշ նրան օդանավով տեղափոխել են Գերմանիա, ինչից հետո գերմանացի ռազմական բժիշկները հայտարարեցին, որ Նավալնիին թունավորել են «Նովիչոկ» խմբի թունավոր նյութով:

«Ավելի հեշտ չի՞ քաղաքում օրվա մեջ որոշ ժամերին պարետային ժամ հայտարարեք». Կարեն Վրթանեսյան
6304:00
«Հայաստանում առաջիկա ընտրությունները կլինեն բազա». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
107Երեկ, 23:54
Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն
109Երեկ, 23:30
«Ալի Աքբար Վելայաթիի ռեզոնանսային հոդվածը». Արա Պողոսյան
114Երեկ, 23:00
Նոյեմբերի 15-ին կբացվի Հայոց ցեղասպանnւթյան հետազոտող Վահագն Դադրյանի թվային արխիվի անվճար հասանելիությունը
169Երեկ, 22:49
Ռուսաստանը վրացական ընդդիմադիր «Դրոա!» կուսակցությունը հայտարարել է որպես «անցանկալի»
172Երեկ, 22:13
«Համախմբման անհրաժեշտությունը պայմանավորված է արտաքին պարտադրանքի և ներքին քաղաքական ճնշումների փոխկապակցված վտանգներով». «Միասնության թևեր»
85Երեկ, 22:00
«Ի՞նչ բան ա՝ միշտ մեղավորներ փնտրել. լրագրողներդ էլ եք մեղավոր». Վիլեն Գաբրիելյանը զայրացավ
83Երեկ, 21:42