«Դե հիմա գնացեք, այդքանը ռազմագերու ծնողին ասեք». Զոհրաբյանը՝ իմքայլականներին
![]() 1012 Երկուշաբթի, 18 հունվարի, 2021 թ., 11:30 «Փաշինյանն ի վիճակի չէ այլևս ադեկվատ բանակցություններ վարել»,- այսօր՝ ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով՝ իր մոտ տպավորություն է, թե իշխանությունը կտրված է իրականությունից և չի տիրապետում իրավիճակին: «Չի կարող Ադրբեջանի ֆոլկլորի գլխավոր հերոսն արժանապատիվ բանակցել և խնդիրներ լուծել: Մեր բանակցողը պիտի փոխվի: Չի կարող պարտության թիվ մեկ խորհրդանիշը շարունակել տարբեր մանիպուլյացիաներով, տարբեր լծակներով պահել իր իշխանությունը: Դուք էլ շատ լավ հասկանում եք, սիրելի՛ գործընկերներ, որ ինչքան շուտ ձեզնից շատերը հասկանան և բռնեն այդ մարդու ձեռքը և ասեն, որ նա օր առաջ պետք է հեռանա, էնքան մենք արագ կուղղենք մեր ողնաշարը: Դրա փոխարեն դուք փորձում եք մեր հանրությանը կերակրել՝ ադրբեջանցիների և թուրքերի հետ առևտուր կանենք և լավ կապրենք թեզերով: Դե հիմա գնացեք, այդքանը ռազմագերու ծնողին ասեք: Փաշինյանը պիտի հեռանա, և այս խորհրդարանում պիտի քննարկվի միայն այդ հարցը»,- դիմելով իշխող ուժի պատգամավորներին՝ ասաց Զոհրաբյանը: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
261Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
281Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
286Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
197Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
257Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
238Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
225Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
276Երեկ, 09:52
