«Փորձում ենք փակել ռազմագերիների հարցը՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով»․ Լավրով
![]() 952 Երկուշաբթի, 18 հունվարի, 2021 թ., 14:20 Ռուսաստանը ցանկանում է ջանքեր գործադրել հայ գերիների վերադարձի հարցը վերջնականապես փակելու համար։ Այս մասին երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Հունվարի 11-ի եռակողմ հանդիպման ժամանակ դա երկար քննարկման հարց է եղել։ Սկզբում խնդիրներ ունեցել է հայկական կողմը։ 2 կողմն էլ պետք է անհայտ կորածների ցուցակ կազմեին։ Ադրբեջանն այդպիսի ցուցակ է ներկայացրել և բոլորը վերադարձվել են։ Հայկական կողմից ցուցակները միանգամից և ամբողջական չեն ներկայացվել։ Վերադարձվել են նրանք, ովքեր մասնակցել են մինչև նոյեմբերի 9-ը ծավալված գործողություններին։ Այժմ գլխավորը դեկտեմբերի սկզբին առաջացած խնդիրներն են, երբ Հադրութի շրջանում 62 զինծառայող է գերի է ընկել։ Ադրբեջանակն կողմը հայտարարել է, որ քանի որ այդ մարդիկ անցել են այդ շրջան հրադադարի մասին հայտարարությունից հետո, նրանց հարցը պետք է առանձին դիտարկել։ Ապա պարզվել է, որ նրանց թիվը 62-ից ավել է։ Մենք մեր գործընկերների հետ շփումների ժամանակ փորձում ենք լուծում տալ այդ հարցին, փակել այն՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով»,- հայտարարել է Լավրովը։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
