«Ղարաբաղի կարգավիճակը գիտակցաբար չի հիշատակվել նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ». Լավրով
![]() 1296 Երկուշաբթի, 18 հունվարի, 2021 թ., 14:45 Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը գիտակցաբար չի հիշատակվել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Այն տարածքը, որտեղ տեղակայված է խաղաղապահ առաքելությունը՝ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի է։ Այժմ մշակվում են տրանսպորտային հաղորդակցության կազմակերպման, մարդասիրական աջակցության մանրամասները»,- հավելել է նախարարը։ Ռուսաստանը շահագրգռված է, որ միջազգային կազմակերպությունները՝ ներառյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, աշխատեն Ղարաբաղում՝ օգնություն ցուցաբերելով տեղի բնակչությանը։ Սակայն ընթացքում առաջանում են հարցեր, որոնք կապված են կարգավիճակի շուրջ հակասությունների հետ։ Հենց այդ հակասությունների պատճառով էլ 3 առաջնորդների կողմից որոշվեց շրջանցել այդ հարցը և այն թողնել հետագայի համար։ Նրա խոսքով, այդ հարցով պետք է զբաղվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք առաջիկայում կրկին կայցելեն տարածաշրջան։ Լավրովը կարծում է, որ կարգավիճակի խնդիրը հնարավոր կլինի լուծել, երբ կարգավորվի հասարակության առօրյա կյանքը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
