Facebook-ն ու Instagram-ը ներկայացուցչություն կբացեն Թուրքիայում

Facebook-ն ու Instagram-ը ներկայացուցչություն կբացեն Թուրքիայում՝ սոցցանցերի կարգավորման մասին հանրապետության նոր օրենքի համաձայն, հայտնել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության փոխտնօրեն Օմեր Ֆաթիհ Սայանը, փոխանցում է РИА Новости-ն։
«Գովազդի արգելքի սահմանումից 1 օր առաջ ցանկանում եմ լավ նորություն հայտնել մեր քաղաքացիներին։ Facebook-ն ու Instagram-ը հայտնել են, որ ներկայացուցչություն կբացեն մեր երկրում՝ 7253 օրենքի համաձայն (սոցիալական ցանցերի կարգավորման մասին), որն ուժի մեջ է մտել 2020թ-ի հոկտեմբերի 1-ից»,- ասված Է Սայանի հայտարարության մեջ:
Նոյեմբերին Facebook, Instagram, Twitter, YouTube, Periscope և TikTok սոցցանցերը թուրքական իշխանությունների կողմից տուգանվել են 10 մլն թուրքական լիրայով (մոտ 1,2 մլն դոլար)՝ երկրում իրենց ներկայացուցիչների մասին ժամանակին տեղեկատվություն չտրամադրելու համար:

«Պարո՛ն Ռուբինյան, էդքան ձեզ մի՛ պատառոտեք, ձեզ էլ է «գցելու»». Աննա Գրիգորյան (տեսանյութ)
3618:42
«ՔՊ-ի պատգամավորները ամենաառաջինը պետք է անդրադառնան իրենց կուսակցության առաջնորդի բառամթերքին». Արամ Վարդևանյան (տեսանյութ)
5018:12
«Որ դուք գերի ընկնեք, արագ հետ կուղարկեն, չեն խոշտանգի Բաքվում պահվող մեր հայրենակիցների նման». Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)
5617:17
Վրաստանում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել (տեսանյութ)
17916:31
176 մլն դրամ՝ նոր անձնագրի շնորհանդեսին․ «Հրապարակ»
12109:30
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
11407:24
«25 տարի բռնաբարես քո իսկ վաստակը այնպես, որ վերջում քեզ համոզեն, որ այդ ամենը խաբկա՞նք էր». Գեղամ Օհանյան
17900:48
«Եկեղեցին ոչ միայն իրավունք ունի, այլև ՊԱՐՏԱՎՈՐ Է բարձրացնել իր ձայնը». Մհեր Հակոբյան
174Երեկ, 23:54