Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Մեկ օրում 170-ից ավելի մարդ է վերադարձել Արցախ

Մեկ օրում 170-ից ավելի մարդ է վերադարձել Արցախ
809
Երեքշաբթի, 19 հունվարի, 2021 թ., 11:20

Ռուս խաղաղապահները Հայաստանի Հանրապետության տարածքից Արցախ վերադարձող մարդկանց հերթական շարասյունն են ուղեկցել, հաղորդում է ՌԴ ՊՆ-ը։
«Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 175 մարդ: Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ»,- ասվում է հայտարարության մեջ:
Ընդհանուր առմամբ՝ Արցախում իրենց մշտական բնակության վայր է վերադարձել 50 002 մարդ։