«Հրանտ Դինքն առհասարակ վերապահումով էր մոտենում աշխարհին Հայոց ցեղասպանությունը ճանաչել տալու՝ հայության ջանքերին». Տիգրան Պասկևիչյան
![]() 367 Երեքշաբթի, 19 հունվարի, 2021 թ., 21:55 Գրող, հրապարակախոս, ռեժիսոր Տիգրան Պասկևիչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրանտ Դինքն առհասարակ վերապահումով էր մոտենում աշխարհին Հայոց ցեղասպանությունը ճանաչել տալու՝ հայության ջանքերին, իսկ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության մերժումը քրեորեն պատժելի դարձնելու օրինագիծը պարզապես անընդունելի էր մարդու համար, որը մի քանի անգամ ստիպված էր եղել «ցեղասպանություն» բառն արտասանելու պատճառով կանգնել թուրքական դատարանի առջև։ Նա գտնում էր, որ Թուրքիային ժողովրդավարական արժեքներ պարտադրելու փոխարեն ֆրանսիացիները յուրացնում են նրա սխալ օրենքները։ «Եթե այս օրինագիծն օրենք դառնա, ես կլինեմ առաջիններից, որը կգնա Ֆրանսիա և կփորձի խախտել այն։ Եվ թող Թուրքիան ու Ֆրանսիան մրցեն, թե ով է առաջինն ինձ բանտ նետելու»։ |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
159Երեկ, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
330Երեկ, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
80325.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
78624.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
48924.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
44024.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
45723.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
61621.02.2026, 00:42
