Ինչ պաշտոն է նախատեսվել ՀՔԾ պետի եղբոր համար. ովքեր են մյուս թեկնածուները. «Ժողովուրդ»
![]() 262 Չորեքշաբթի, 20 հունվարի, 2021 թ., 09:35 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է դատավոր Սամվել Գրիգորյանի, ԲԴԽ անդամ Արմեն Հայկյանցի եւ դատավոր Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, իսկ Վճռաբեկ դատարանի նախագահի համար էլ՝ Լիլիթ Թադեւոսյանի թեկնածությունը, սակայն ԱԺ-ի կողից գործընթացը տեղի չի ունեցել. այն ընդգրկված է հունվարի 18-ից մեկնարկած նիստերի օրակարգում: Իսկ ովքե՞ր են թեկնածուները. ԲԴԽ անդամ Արմեն Հայկյանցը ԲԴԽ ժամանակավոր անդամ է նշանակվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից, քանի որ իմքայլակնները այդպես էլ չկարողացան թեկնածու գտնել: Եթե Արմեն Հայկյանցը չընտրվի Վճռաբեկ դատարանի դատավոր, նա կվերադառնա իր դասախոսական գործունեությանը, իսկ ԲԴԽ անդամի տեղը էլի թափուր կմնա: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ անկախ Հայկյանցի՝ դատավոր դառնալ կամ չդառնալու հանգամանքից, ԲԴԽ գիտնական անդամի տեղը թափուր է մնում, եւ քաղաքական իշխանությունները որոշել են ԲԴԽ տանել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եղբորը՝ Դավիթ Խաչատրյանին: Հիշեցնենք, որ Դավիթ Խաչատրյանը «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի՝ Սորոսի հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահն է: Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
